Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պանելային քննարկում՝ Առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ

Պանելային քննարկում՝ Առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ
03.01.2025 | 08:43

Տարին սկսենք պոզիտիվ անդրադարձով:

Հունվարի 9-ին լրանում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-րդ տարեդարձը:

Առաջին նախագահի ինստիտուտի արժևորումը, ականավոր պետական գործչի, գիտնականի վաստակի գնահատումը մեր պետական հասունության ցուցիչն է:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը Առաջին նախագահի 80-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպում է պանելային քննարկում՝ հունվարի 9-ին, ժամը 14-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում:

Միջոցառման մոդեռատորությունը կիրականացնեմ ես, ունենք շատ հետաքրքիր բանախոսներ՝ ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Արման Գրիգորյան, հայտնի լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյան, հրապարակախոս Հարութ ՈՒլոյան:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ